Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Վրաստանը «բացահայտ սուտ» է որակել իր տարածքով սիրիացի գրոհայինների փոխադրումը Ադրբեջան

Վրաստանը «բացահայտ սուտ» է որակել իր տարածքով սիրիացի գրոհայինների փոխադրումը Ադրբեջան
03.10.2020 | 21:40

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հայտարարել է, թե սոցիալական ցանցերում տարածվել են ասեկոսեներ, որ Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով Ադրբեջան են մեկնում սիրիացի գրոհայիններից կազմված ապօրինի զորախմբեր: Լիլուաշվիլին Վրաստանի անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է, որ նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում: «Այդ տեղեկությունը բացահայտ սուտ է, որի նպատակն է սրել լարվածությունը Վրաստանում և ընդհանրապես այս տարածաշրջանում», - ասել է Լիլուաշվիլին: Նա հայտնել է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի պատկան գերատեսչությունների հետ:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ